Նորություններ

Պատահարներ

Հրդեհ շենքի տանիքում

09:33 / 13.09.2019



Սեպտեմբերի 12-ին, ժամը 18:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մառի փողոցի թիվ 13 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:39-ին:

Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):
 

← Վերադառնալ ցուցակին