Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում

14:44 / 13.09.2019



Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի շրջադարձային երթևեկության հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են «Peugeot 308» (վարորդ՝ Արմեն Հ.) և «Mercedes V230» (վարորդ՝ Տիգրան Ա.) մակնիշների ավտոմեքենաները: «Peugeot 308» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Սուրեն Հ., ծնված 1955 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին