Նորություններ

Պատահարներ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 13 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 15200 քմ տարածք՝ ներգրավելով ընդհանուր 13 մարտական հաշվարկ

08:35 / 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`  

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 200 քմ, Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Նորամարգ գյուղում՝ 5000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին