Նորություններ
Պատահարներ
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
10:05 / 15.09.2019

Սեպտեմբերի 14-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: