Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

22:51 / 15.09.2019

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մետր սահել ձորը և բախվել ծառին. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին