Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոտնակում. տուժածներ չկան

08:45 / 16.09.2019

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 19։05-ին։

Ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր (20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին