Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան

08:59 / 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին, ժամը 00:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Սևակ Ա.) և «Honda Odyssey» (վարորդ՝ Հայկ Պ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին