Նորություններ

Պատահարներ

Արգինա գյուղում այրվել է անասնակեր

14:49 / 16.09.2019



Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անասնագոմի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:41-ին:

Արգինա գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 350 հակ անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին