Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

23:08 / 09.10.2019



Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի անտառի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարաղբյուր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:37-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 6 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սպիտակի մասնաճյուղի 1 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին