Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

08:22 / 11.10.2019



Հոկտեմբերի 10-ին, ժամը 17:52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին