Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 35 հա տարածք

08:10 / 11.10.2019

Հոկտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ մոտ 2 հա, Ուջան գյուղում՝ 2.5 հա,

Արարատի մարզի Լուսառատ գյուղում՝ 2 հա, Շաղափ-Լանջանիստ ավտոճանապարհին՝ 13 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ մոտ 4 հա, Գետամեջ գյուղում՝ 1000 քմ, Գեղադիր-Ողջաբերդ ավտոճանապարհին` 1 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 9 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին