Նորություններ

Պատահարներ

Հրդեհ խորդանոցում

08:43 / 11.10.2019



Հոկտեմբերի 10-ին, ժամը 22:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ 23:15-ին:

Ավտոտնակի տանիքում գտնվող խորդանոցում (6 քմ) այրվել են փայտե կառուցատարրեր և կուտակած փայտ (մոտ 3 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին