Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վարդաշեն գյուղում. տուժածներ չկան

08:52 / 11.10.2019



Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 06:35-ին:

Այրվել են երեք տան տանիքներ (համապատասխանաբար՝ մոտ 170 քմ, մոտ 100 քմ և մոտ 3 քմ) և հարակից ավտոտնակի տանիքում կուտակած 100 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին