Նորություններ

Պատահարներ

Հացիկ գյուղում այրվել է մոտ 560 հակ անասնակեր

17:05 / 11.10.2019



Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 14:45-ին:

Այրվել է մոտ 560 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին