Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Արազափ գյուղում. տուժածներ չկան

18:08 / 11.10.2019



Հոկտեմբերի 11-ին, ժամը 14:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արազափ գյուղի 6-րդ փողոցում այրվում են տներից մեկի տանիքը և խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:37-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և գոմաղբ (մոտ 3 խմ): 

← Վերադառնալ ցուցակին