Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 9.5 հա տարածք

08:36 / 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արագածոտնի մարզի Կարին գյուղում՝ 5000 քմ, Աղձք-Ուջան ավտոճանապարհին՝ 1 հա,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 3000 քմ ցորենի արտ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ 700 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Պտղնի գյուղում՝ 5000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում՝ 5000 քմ, Ագարակաձոր գյուղում՝ 1.5 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին