Նորություններ

Պատահարներ

Հրդեհ բնակարաններից մեկում. տուժածներ չկան

09:27 / 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18:19-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 15 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի լոգասենյակում. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։57-ին, մարվել՝ 19։23-ին։

Այրվել է լոգասենյակի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 6 քմ) և ջերմահարվել՝ լոգախցիկը:

← Վերադառնալ ցուցակին