Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմում բռնկված հրդեհը

10:56 / 12.10.2019



Հոկտեմբերի 12-ին, ժամը 05:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 06:16-ին:

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ), տանիքում՝ մոտ 200 հակ անասնակեր, կուտակած փայտ (մոտ 5 խմ): Հրդեհի հետևանքով սատկել է 8 հավ: Անասնագոմում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնը պայթել է: 

← Վերադառնալ ցուցակին