Նորություններ

Պատահարներ

Արջը տեղափոխվել է անվտանգ տարածք

15:41 / 12.10.2019



Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին