Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

10:04 / 12.10.2019

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռիո» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes C180» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Կամո Հ.-ի (ծնված 1960 թ.) առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Դավիթ Մ.-ն (ծնված 1973 թ.) ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին