Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում. տուժածներ չկան

15:33 / 12.10.2019

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Գարիկ Գ., ծնված 1975 թ.), «Hyundai Sonata» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1987 թ.), «Mitsubishi Outlander» (վարորդ՝ Հայկ Ե., ծնված 1984 թ.) և «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Սուրեն Վ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Hyundai Sonata», «Mitsubishi Outlander», «Mitsubishi Grandis» ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին