Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
22:14 / 14.10.2019

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:10-ին:
Այրվել են մոտ 10 հա խոտածածկ տարածք և 20 պտղատու ծառ: