Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին

23:10 / 18.10.2019



Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին այրվում է խոտով բարձված ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:55-ին:

Այրվել են «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ և անասնակեր՝ մոտ 1 տ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին