Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած

11:09 / 19.10.2019

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Արամ Դ., ծնված 1989 թ.), «Ford Mustang» (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ՝ Ռազմիկ Մ., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Դիանա Օ.-ն (ծնված 1976 թ.), տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին