Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մարտունի-Մադինա ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ

12:21 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մովսես Խ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի դաշտամիջյան հատված, շրջվել և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են ավտոմեքենան և մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:

Փրկարարները վարորդի դին և տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Ուղևորները՝ Դավիթ Ղ.-ն (ծնված 2001 թ.), Գարիկ Հ.-ն (ծնված 2001 թ.) և Արսեն Ս.-ն (ծնված 2002 թ.), հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ գրանցվել է Դավիթ Ղ.-ի մահը, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

← Վերադառնալ ցուցակին