Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և 5 ծառի կոճղ

23:33 / 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և 5 ծառի կոճղ:

← Վերադառնալ ցուցակին