Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խանութում բռնկված հրդեհը

21:13 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 16։17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժի թիվ 187 դպրոցի մոտակայքում գտնվող մթերային խանութում այրվում է գազի բալոնից արտահոսած գազը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 7/2 հասցեում գտնվող բանջարեղենի խանութում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 16:52-ին։

Այրվել են կախովի առաստաղը (55 քմ), 10 թղթե արկղ և բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին