Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 60 հակ անասնակեր

22:44 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 18:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինությունում այրվում է կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա 1-ին փողոցի 4-րդ նրբանցքում՝ կիսակառույց շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:41-ին:

Այրվել է մոտ 60 հակ պահեստավորած անասնակեր: Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին