Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք. տուժածներ չկան

10:40 / 19.10.2019

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին