Նորություններ

Պատահարներ

Հովսեփ Էմինի փողոցում այրվել է մոտ 500 քմ բուսածածկույթ

22:59 / 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։34-ին, մարվել՝ 15։36-ին։ Այրվել է մոտ 500 քմ բուսածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին