Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են թոնրատան տանիքում բռնկված հրդեհը

17:52 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ թոնրատան տանիքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:14-ին:

Այրվել են թոնրատան տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 15 քմ):

← Վերադառնալ ցուցակին