Նորություններ

Պատահարներ

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

19:09 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:06-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը:

← Վերադառնալ ցուցակին