Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Գյումրի քաղաքում

19:25 / 19.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող «Վան» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցի ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 17:00-ին:

Մասամբ այրվել են չբնակեցված վագոն-տնակի (18 քմ) ներքին փայտյա կառուցատարրերն ու գույքը և մոտ 500 քմ խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին