Նորություններ

Պատահարներ

Թբիլիսյան խճուղում բախվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան

11:50 / 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վոլոդիա Ս.) բախվել է կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին