Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 3000 քմ մացառուտ

08:59 / 20.10.2019



Հոկտեմբերի 19-ին, ժամը 18։04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարի գլուխ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:41-ին: Այրվել է մոտ 3000 քմ մացառուտ և մեկ կաղնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի 3 աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին