Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 407 հա տարածք

08:43 / 20.10.2019

Հոկտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 4000 քմ,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 3 հա, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ,

Լոռու մարզի Հալավար և Քիլիսա գյուղերի մոտ՝ 400 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 300 քմ, Բջնի գյուղի մոտ՝ 2 հա, Զորավան-Զովունի ավտոճանապարհին՝ 3000 քմ, Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին՝ 400 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, Մայիսյան գյուղի մոտ՝ 2500 քմ,

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին