Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք

08:30 / 23.10.2019

Հոկտեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 400 քմ, 

Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ 2 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին