Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

20:10 / 02.11.2019



Նոյեմբերի 2-ին, ժամը 12:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին