Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

09:04 / 06.11.2019

Նոյեմբերի 6-ին, ժամը 00:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Հ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ուղևոր Արայիկ Հ.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև` «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Սարգիս Հ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

← Վերադառնալ ցուցակին