Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը

23:02 / 07.11.2019



Նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան պողոտայի տներից մեկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ 17:26-ին:

Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 54 քմ)՝ գույքով և կից չբնակեցված տան փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին