Նորություններ

Պատահարներ

Կրաշեն գյուղի մոտակա սարում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

21:03 / 07.11.2019



Նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին