Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կասյան փողոցում. տուժածներ չկան

22:35 / 07.11.2019

Նոյեմբերի 7-ին, ժամը 17:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում ուժեղ ձայն է լսվել, ենթադրվում է, որ ՃՏՊ է տեղի ունեցել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Նարեկ Ս.), «Opel» (վարորդ՝ Աշոտ Ա.), «Volkswagen» (վարորդ՝ Նվեր Հ.), «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Գևորգ Չ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին