Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 43 հա տարածք

08:27 / 08.11.2019

Նոյեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 1 հա, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 

Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտ՝ 40 հա, 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3000 քմ, 

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին