Նորություններ

Պատահարներ

Տան բակում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

20:36 / 08.11.2019



Նոյեմբերի 8-ին, ժամը 10:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արփենի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:48-ին, մարվել՝ 18:45-ին:

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 15 բնակիչ և ազատ հերթափոխից 5 փրկարար. բնակիչների կողմից տրամադրվել է 3 հատուկ տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին