Նորություններ

Պատահարներ

Տներից մեկի բակում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

10:10 / 09.11.2019



Նոյեմբերի 8-ին, ժամը 17:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև մեկ հատուկ տեխնիկա (տրակտոր):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել` 20:18-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին