Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

10:18 / 09.11.2019



Նոյեմբերի 8-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր:

 

← Վերադառնալ ցուցակին