Նորություններ

Պատահարներ

«Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

16:52 / 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 10:10-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակից:

Հրդեհը մարվել է ժամը 14։31-ին։ Այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ:

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Հրդեհի մակերեսը կազմում է 28 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին