Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկի թուլացած հատվածը

08:41 / 10.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 18:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 28 շենքի 4-րդ հարկի արտաքին երեսպատման սալիկները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի արտաքին պատի բետոնե ծածկը մասամբ թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ:

Փրկարարներն ապամոնտաժել են ծածկի թուլացած հատվածը (մոտ 15 քմ):

← Վերադառնալ ցուցակին