Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյուլբենկյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում. տուժածներ չկան

09:36 / 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 00:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus», «Ford Transit», «Opel», «Ford Transit», «Mitsubishi», «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին