Նորություններ

Պատահարներ

Հրդեհ շենքի տանիքում. տուժածներ չկան

16:47 / 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 13:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող 14 հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ ավտոսանդուղք, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երզնկյան փողոցի շենքերից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:30-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ և մալուխներ՝ 2 գմ: 

← Վերադառնալ ցուցակին